Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի C2 խմբի վերջին տուրում հյուրընկալվել էր Լատվիայի ընտրանուն։ Հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով՝ 0:0 հաշվով։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը վաստակել է 6 միավոր և զբաղեցրել երրորդ տեղը։ Այսպիսով, Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում ևս հանդես կգա C լիգայում։




